Google-ը .google, .youtube, .doc և .lol դոմենների ձեռքբերման հայտ է ներկայացրել

16:30 • 01.06.12

Դոմենների բաշխմամբ զբաղվող ICANN միջազգային ընկերությանը Google ընկերությունից .google, .youtube, .doc и .lol դոմենների ձեռքբերման հայտ է ստացել, տեղեկացնում է Mashable-ը:

 

ICANN-ն այս ամիս կհայտարարի թե բացի .com և .gov-ից ինչպիսի նոր դոմեյններ կհայտնվեն համացանցի աշխարհում:

 

«Ենթադրվում է, որ 2016թ. բնակչության համարյա կեսը ինտերնետի հասանելիություն կունենա: Աշխարհի կայքերի մոտ 50%-ը .com դոմենն ունեն, որը ստեղծվել է 1984թ.-ին»,- այս մասին նշված է Google-ի պաշտոնական բլոգում:

Google-ը .google, .youtube, .doc և .lol դոմենների ձեռքբերման հայտ է ներկայացրել