Խորհրդային Միությունը 1976 թ.-ին ջուր է հայտնաբերել Լուսնի վրա
1976թ.-ի օգոստոս ամսին Խորհրդային Միության կողմից արձակված հրթիռը, վայրէջք կատարելով լուսնի վրա, 2 մետր խորությամբ փոս է փորել և, մոտ 300 կգ քաշով ժայռաբեկորը որպես հետազոտման նմուշ վերցնելով, վերադարձել է երկիր, գրում է Daily Mail-ը:
Հետագա ուսումնասիրություններից պարզ է դարձել, որ Լուսնից բերված ժայռի մեջ 0.1%-ը ջուր է եղել: Դա առաջին դեպքն էր, որ լուսնի վրա ջրի գոյության փաստը հաստատող ապացույց էր ձեռք բերվել:
Սակայն Արևմուտքն այս բացահայտմանն էական նշանակություն չի տվել, ենթադրելով, որ նմուշներում հայտանաբերված ջուրն ըստ ամենայնի երկրային ծագում ունի:
Այնուհետ ամերիկացիները 18 տարի ուշացումով` 1994 թ.-ին, ՆԱՍԱ-ի Clementine տիեզերախմբի շնորհիվ ջրի գոյության հետքեր էին գտել Երկրի արբանյակի վրա:
Մի շարք գիտնակններ գտնում են, որ Արևմուտքի կողմից` 1976թ.-ին Լուսնի վրա ջրի գոյության հետքեր բացահայտելու փաստի անտեսումը տասնամայկներով ետ է գցել ԱՄՆ-ին գիտության ոլորտում:










