«Ֆորսաժ» ֆիլմի դեղին Nissan Skyline GT-R-ը ցանկանում են մետաղի ջարդոնի վերածել (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ Վիսկոնսին նահանգի իշխանությունները մտադիր են մետաղի ջարդոնի վերածել դեղին Nissan Skyline GT-R «Big Bird» ավտոմեքենան, որը հայտնի է 2001թ. նկարահանված «Ֆորսաժ» («The Fast and The Furious») կինոնկարում իր մասնակցությամբ, ինչպես նաև նույն մոդելի մեկ այլ ավտոմեքենա, որն առգրավված է սեփականատիրոջից, հաղորդում է Motor.ru-ն:
Skyline GT-R-ը նահանգ է ներկրվել գրանցման նորմերի խախտմամբ: Սեփականատերը փորձել է մեքենան վաճառել eBay աճուրդով, սակայն այդ քայլով ԱՄՆ տրանսպորտի դեպարտամենտի ուշադրութունն է գրավել: Գնորդի անվան տակդեպարտամենտի աշխատակիցը կապ է հաստատել է սեփականատիրոջ հետ և հարցրել է ավտոմեքենայի օրինականացման մասին: Պատասխանը սխալ էր: Սեփականատերն առաջարկել է զարտուղի ճանապարհներով օրինականացնել այն:
Երկու Skyline GT-R մեքենաների տերը կարողացել է խուսափել ազատազրկումից` պայմանով, որ իր մեքենաները կհանձնի պետությանը` ոչնչացման համար:
Ավելի ուշ անանուն ավտոսիրող ակտիվիստը Fundrazr պորտալի միջոցով կարողացել է դրամահավաք իրականացնել և վարձելով դատապաշտպանների՝ օգնել է սեփականատիրոջը դատարանով վերականգնել իր ավտոմեքենաների նկատմամբ իրավունքները:
Դեղին Nissan Skyline GT-R «Big Bird»-ը առաջիններից էր 1999թ. ԱՄՆ ներկրվածներից: Ավտոմեքենան մասնակցել է ԱՄՆ-ում անցկացվող մի շարք հեղինակավոր մրցարշավների:
Nissan Skyline GT-R-ը նախատեսված է միայն Ճապոնիայի ներքին շուկայում շրջանառության համար և պաշտոնապես երկրից դուրս չի արտահանվում:










