Ռուս գիտնականները այրվածքների բուժման համար հեղափոխական նյութ են հայտնաբերել
Սարատովի պետական համալսարանի գիտնականները հայտնաբերել են հեղափոխական մի նյութ, որի հիմքում ընկած է խիտոզանը (հիմնականում ստանում են խեցգետինների պատյանից): Այն թույլ է տալիս շատ արագ վերականգնել այրվածքների հետևանքով վնասված մաշկը: Այս մասին հայտնում է ИТАРТАСС լրատվական կայքը:
«Մենք մշակել ենք որակապես նոր արտադրանք և հեղափոխություն ենք արել այրվածքների բուժման մեթոդում», - մամլո ասուլիսի ժամանակ նշել է Սարատովի պետական համալսարանի Լեոնիդ ռեկտոր Լեոնիդ Կոսսոոիչը:
Նորարական արտադրանքը բաղկացած է նանոմանրաթելերից: Այս կարելի է կիրառել ծանր վիրահատական վերքերի, տարբեր աստիճանի այրվածքների, սնունդախանգար խոցերի և մի շարք այլ հիվանդությունների բուժման համար:
Նորարական մեթոդը 3 անգամ կրճատում է բուժման ժամկետները և չի թողնում սպիներ:










