Կանանց սեքսուալ «գաղտնիքները» նրանց քայլվածքում են թաքնված. հետազոտություն

13:07 • 01.06.12

Բելգիայի Լոյվեն քաղաքի Կաթոլիկ համալսարանի գիտնականները, հետազոտելով կանանց քայլվածքը, պարզել են նրանց սեքսուալ «գաղտնիքները», տեղեկացնում է «Դեյլի Մեյլ»-ը:

 

Դիտելով բազմաթիվ տեսանյութեր` գիտնականներին հաջողվել է անսխալ գուշակել, թե որ կանայք են պարբերաբար սեռական բավարարվածություն ունեցել, իսկ որոնք` ոչ: Ուսումնասիրության տվյալները համընկել են կանանց լրացրած հարցաթերթիկների պատասխանների հետ:

 

«Ըստ հոգեթերապիայի որոշ տեսությունների` օրգանիզմի սեռական գործունեության և մկանների միջև կապ կա: Ելնելով դրանից` մենք որոշեցինք պարզել կանանց մարմնի շարժի և սեռական բավարարվածության փոխադարձ կապը»,- ասել են գիտնականները:

 

Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ սեռապես բավարարված կանանց մկաններն անհամեմատ ավելի «թուլացած են»: Այդուհանդերձ մասնագետները նշել են, որ կոնքերի և ողնաշարի աշխույժ շարժը, ինչպես նաև լայն քայլվածքը բնորոշ են սեռական բավարարվածություն ստացած կանանց:

 

Բելգիացի գիտնականները նշել են նաև, որ սեռական փորձ ունեցող կանանց քայլվածքը տարբերվում է կույս աղջիկների քայլվածքից` սահունությամբ, զգացմունքայնությամբ, ազատությամբ և մկանային թմրածության բացակայությամբ:

Կանանց սեքսուալ «գաղտնիքները» նրանց քայլվածքում են թաքնված. հետազոտություն