Samsung Galaxy S3-ն ավելի պահանջված է, քան Apple iPhone 4S-ը

11:21 • 02.06.12

Վերջերս Samsung Inc. ընկերության երրորդ սերնդի Galaxy S3 սմարթֆոնը դարձել է ամենապահանջված հեռախոսը` առաջ անցնելով իր գլխավոր մրցակցի` Apple-ի, թողարկած iPhone 4S-ից, գրում է Daily Mail-ը:

Ոլորտի մասնագետներն Samsung-ի վերջին հեռախոսն արդեն որակել են, որպես շուկայում ներկայացված «ամենաորակյալ և մրցակիցներին բոլոր առումներով գերազանցող սմարթֆոն»:

Նրանք հեռախոսի առաջատար դիրքերի մասին կանխատել էին նախքան դրա վաճառքի հանելը` հիմնվելով մինչ թողարկումն ամբողջ աշխարհում 9 մլն պատվերների վրա:

Նոր հեռախոսն ունի 13.5 սմ լայնությամբ էկրան։ Հեռախոսը հնարավոր է կառավարել ձայնի և դիմախաղի միջոցով, ինչը հեռախոսի օգտագործումն ավելի «բնական» է դարձնում:

Galaxy S3-y նույնիսկ ստսցել է iPhone-ի «քիլլեր» անվանումը, ինչը ևս վկայում է շուկայում դրա իշխող դիրքերի մասին:
 

Samsung Galaxy S3-ն ավելի պահանջված է, քան Apple iPhone 4S-ը