Վաղածին երեխաներն ավելի շատ են հակված մտավոր խանգարումներ ունենալուն. հետազոտություն
Շվեդ գիտնակնների վերջերս կատարած հետազոտությունները փաստում են, որ վաղածին երեխաներն, ի տարբերություն 9-ն ամսեկանում ծնվածների, ավելի շատ են հակված մտավոր խանգարումներ ձեռք բերելուն, գրում է foxnrews-ը:
Վաղծինների մոտ շիզոֆրենիայի և ուղեղի բնական աշխատանքը խափանող այլ հիվանդությունների առաջացումը 7 անգամով ավելի մեծ է։ Բացի դրանից՝ վաղածինները ավելի շատ են հակված ընկճախտով տառապելուն:
Այս բացահայտումը բավական նշանակալի է, քանի որ սա առաջին դեպքն է, որ վաղածնության և մտավոր խանգարումների միջև ուղղակի կապ է բացահայտվում:
Գիտնակններն այս տեսակետին հանգելուց առաջ` ուսումնասիրել են 7 ամսականում ծնված 4000 երեխայի և պարզել, որ նրանցից 570-ի մոտ առկա են եղել մտավոր խանգարումներ:
Համեմատության համար նշվում է, որ 9-ն ամսեկանում ծնված 4000 երխաներից ընդամենը 346-ի մոտ են նմանատիպ հիվանդություններ գրանցվել:
Մասնագետները հակված են այն կարծիքին, որ վաղաժամ ծննդաբերության ժամանակ նորածնի ուղեղի մեջ որոշակի փոփոխություններ են տեղի ունենում, որոնք էլ իրենց հերթին նպաստում են մտավոր խանգարումների առաջ գալուն:










