Գիտնականները սովորել են բուժել պարալիչը՝ առայժմ միայն առնետների մոտ
Շվեյցարացի գիտնականները հայտարարել են, որ իրենց հաջողվել է վերականգնել առնետների շարժունակությունը, որոնք կաթվածահարություն (պարալիչ) են ունեցել ողնուղեղի վնասվածքի պատճառով:
Փորձարարական առնետների ողնաշարերը սնուցվել են քիմիկատներով և էլեկտրական ազդակներով, որոնք նման էին այն ազդանշաններին, որը ուղեղը ուղարկում է շարժում սկսելու ժամանակ:
Մի քանի շաբաթ հետո առնետները կարողացել են քայլել և նույնիսկ վազել շոկոլադի հետևից, բայց միայն հատուկ գոտիների օգնությամբ:
Գիտնականները կարծում են, որ քիմիա-էլեկտրական մեթոդը կարող է կիրառվել նաև ողնուղեղի վնասվածքով մարդկանց բուժման համար:










