Ցնցող լուսանկարը բացահայտում է արևային ճառագայթների հետևանքները
Օրերս համացանցում հայտնված բեռնատարի վարորդի լուսանկարը ցնցել է բազմաթիվ ճառագայթաբանների: 28 տարվա աշխատանքային փորձ ունեցող 69-ամյա տղամարդու լուսանկարը, ում անունը չի հարապարակվում, բազմաթիվ քննարկումների առիթ է դարձել, տեղեկացնում է «Դեյլի Մեյլ»-ը:
ԱՄՆ-ի Չիկագոյի Հարավարևմտյան համալսարանի մասնագետները հետազոտելով լուսանկարը` բացահայտել են, որ վարորդի դեմքի աջ հատվածը արևային ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության է ենթարկվել:
Տվյալ հիվանդությունը գիտնականները բնորոշել են, իբրև` միակողմանի ծերացում:
Գիտնականների բացատրությամբ` նմանատիպ ճառագայթումները կարող են մաշկի քաղցկեղի պատճառ հանդիսանալ:
Ուլտրամանուշակագույն ճառագայթներն ունակ են ներթափանցել նույնիսկ պատուհանի կամ ակնոցի միջից, ուստի գիտնականները կոչ են անում արևային եղանակներին օրվա մեծ մասը ստվերում անցկացնել:










