Հոլանդացին իր սատկած կատվին ուղղաթիռի է վերածել (տեսանյութ)

15:40 • 04.06.12

Հոլանդացի նկարիչ Բարթ Յանսենն իր սիրելի կատվի մահից հետո յուրահատուկ տարբերակ է գտել կենդանուն միշտ իր կողքին պահելու համար. նա կատվին ուղղաթիռի է վերածել, գրում է SkyNews-ը:

 

Օրվիլ մականունով կատուն, ով այդպես է կոչվել հայտնի օդաչու Օրվիլ Ռայթի պատվին, սատկել էր մեքենայի տակ ընկնելու հետևանքով: Սակայն հնարամիտ հոլանդացին օդաչու Արյեն Բելթմանի հետ համագործակցելով ստեղծել է հատուկ թռչող մեխանիզմ, որն ամրացվելով կենդանու լցոնված խրտվիլակին այն օդ է բարձրացնում:

 

Հեղինակն իր գյուտը Օրվիլաթիռ է անվանել և ցուցադրության հանել Ամստերդամում անցկացվող փառատոնի ժամանակ:
Յանսենը մտադիր է Օլվիլաթիռն ավելի հզոր շարժիչներով զինել:
 

 

Հոլանդացին իր սատկած կատվին ուղղաթիռի է վերածել (տեսանյութ)