Չափից ավելի ֆիզիկական ակտիվությունը վնասում է սրտին. հետազոտություն
Թեև հայտնի փաստ է, որ ֆիզիկական վարժություններն ամրապնդում են մարդու առողջությունը, սակայն պարզվում է, որ որոշ դեպքերում դրանց չափից ավելի կիրառումը կարող է հակառակ արդյունքն ունենալ:
Մի խումբ ամերիկացի գիտնակններ պարզել են, որ ֆիզիկակական վարժություններով` մասնավորապես վազքով և հեծնվավազքով չափից ավելի զբաղվելը վնասում է սրտի բնականոն աշխատանքին, գրում է Daily Mail-ը:
Նրանց պնդմամբ` առողջությանը չվնասելու համար այդ վարժություններով պետք է զբաղվել օրեկան 1 ժամից ոչ ավելի: Եթե մարդը նշված ժամանակից ավելի է զբաղվում դրանցով, դա հանգեցնում է սրտի և զարկերակների կառուցվածքային փոփոխությունների, որոնք էլ իրենց հերթին խափանում են սրտի բնականոն աշխատանքը:
«Մեր բացահայումը միտված չէ մարկանց ակտիվ կենսակերպ վարելուց ետ պահելուն, քանի որ կանոնավոր կերպով դրսևորվող ֆիզիկական ակտիվությունը կարող է մի շարք հիվանդությունների, այդ թվում նաև` արյան բարձր ճնշման, գիրացման և սրտի կաթվածի կանխարգելման բավական արդյունավետ միջոց լինել: Մեր գլխավոր նպատակն է զգուշացնել մարդկանց, որ դրանց կիրառումը պետք չէ չարաշահել»,- նշել է հետազոտական աշխատանքների ղեկավար Ջեյմս Օ’Քիֆը:










