Խելագարության և հանճարեղության սահմանագիծը. ինչո՞ւ են տաղանդավոր մարդիկ «խելագար»
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շիզոֆրենիայով և երկբևեռ խանգարմամբ տառապող մարդիկ հիմնականում տաղանդավոր են լինում: Հանճարեղության և խելագարության միջև կապ կա. հոգեկան հիվանդություններով տառապող մարդիկ սովորաբար լինում են շատ խելացի և շնորհալի, այս մասին գրում է The Dailymail պարբերականը:
Այս տեսանկյունը առաջ է քաշվել մի խումբ գիտնականների կողմից, ովքեր տառապում են տարբեր հոգեկան հիվանդություններից:
Ջոն Հոփքինսի Բժշկական դպրոցի գիտնական Քեյ Ռեդֆիլդ Ջամիսոնը, ով նույնպես տառապում է երկբևեռ խանգարմամբ, նշել է 16-ամյա շվեդ տղայի օրինակը, ում մտավոր կարողաությունների թեստը ցույց է տվել, որ խելացի երեխաները հակված են խելագարության:
Վան Գոգը հանճար էր, սակայն դիմել է ինքնասպանության: Նոբելյան մրացանակակիր, տաղանդավոր մաթեմատիկոս Ջոն Նեշը (հայտնի «Բանականության խաղեր» հերոսը) ամբողջ կյանքում տառապել է շիզոֆրենիայից:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ խելագարության և հանճարեղության կապը ստեղծում է միայն մի գեն՝ DARPP-32 գենը:










