Ոսկյա iPad-ին հաջորդեց ոսկյա iPhone-ը

14:46 • 04.06.12

Շքեղ գաջեթներ արտադրող բրիտանական Amosu Couture ընկերությունը բոլորովին վերջերս թանկարժեք iPhone է արտադրել:

 

Ինչպես հայտնում է «Բիզնես սթայլ»-ը, խոսքը Full Gold Apple iPhone 4S գաջեթի մասին է, որը պատված է 24-կարատանոց ոսկով: Սմարթֆոնն ամբողջովին ոսկեպատ է, ոսկուց են նաև հեռախոսի ետնամասն ու Home կոճակը:
Այն կարելի է զարդարել սեփական անվան տառերով կամ ընկերության լոգոտիպով: Թանկարժեք հեռախոսի գինը 3.100 դոլար է:

 

Այս տարեսկզբին նույն ընկերությունը պատրաստել էր Apple-ի ոսկյա iPad 2 պլանշետը: «Խնձորային» համակարգիչը պատվել էր 24-կարատանոց ոսկով, իսկ ետնամասը զարդարվել  Swarovski-ի բյուրեղիկներով արված Apple-ի լոգոտիպով: Ոսկյա iPad-ի գինը եղել է մոտ 4.300 դոլար:

Ոսկյա iPad-ին հաջորդեց ոսկյա iPhone-ը