Ցունամին կանխագուշակելու համար ճապոնացիները կենդանիների կուսումնասիրեն
Ճապոնական Սուսակի քաղաքի իշխանություները ցունամիի գալուստը նախազգուշացնող նոր համակարգ կսկսեն կիրառել, որը ներառում է կենդանիների պահվածքի, ինչպես նաև ջրամբարներում ջրի մակարդակի նվազեցման տվյալների ուսումնասիրությունը, գրում է Yahoonews-ը:
Իշխանություններն այս կերպ փորձում են հասկանալ, թե արդյոք ջրամբարներում ջրի նվազումը և կենդանիների տարօրինակ պահելաձևը կարող են ցունամին կամ երկրաշարժը կանխագուշակելու հուսալի միջոց դառնալ:
Տարիներ շարունակ Ճապոնիայում տնային և վայրի կենդանիների արտասովոր պահվածքը ընկալվել է որպես բնական աղետի գույժ:










