Nitendo-ն նոր Wii U խաղային պլանշետ է թողարկել

14:13 • 04.06.12

Վիդեոխաղերի կցորդների արտադրության առաջատարներից ճապոնական Nitendo ընկերությունը թողարկել է նոր Wii U խաղային պլանշետը, որը հնարավորություն է տալիս խաղալու ընթացքում իրար հաղորդագրություններ ուղարկել, ինչպես նաև խաղեր ներբեռնել, գրում է Reuters-ը:

 

Ընկերության նախագահ Սատորու Իվատան նշել է, որ պլանշետի նորարարությունն այն է, որ սարքի սենսորային էկրանը կարող է ծառայել, որպես երկրորդ էկրան տեսազանգերի և ինտերնետից օգտվելու համար:

 

Մասնագետները ենթադրում են, որ մինչ այս տարվա ավարտը ընկերությունը մոտ 7 մլն խաղային պլանշետ կվաճառի, ինչը զգալիորեն կավելացնի Nitendo-ի եկամուտները, որոնք բավական նվազել էին Apple-ի կողմից iPad-ի թողարկումից հետո:

Nitendo-ն նոր Wii U խաղային պլանշետ է թողարկել