Թբիլիսիի ամբողջ տարածքում անվճար WiFi ինտերնետ կգործի

12:41 • 04.06.12

Թբիլիսիի քաղաքապետարանը սկսում է լայնածավալ մի նախագծի իրականացումը, որի շրջանակներում մինչև այս տարվա վերջը Վրաստանի մայրաքաղաքի բոլոր թաղամասերում անվճար անլար ինտերնետ է գործելու, հայտնում է apsny.ge-ն:

 

Նախագծի նպատակը հաղորդակցության ազատությանը, կրթության և տեղեկատվության մատչելիությանը սատարելն է:

 

Նախագծի ավարտին հնարավոր կլինի անվճար ինտերնետից օգտնվել զբոսայգիներում, բուհերում, մեքենաներում, ավտոբուսներում և մետրոյում: Համապատասխան ցանցը կոչվում է «Tbilisi Loves You»:

 

Ներկայում WiFi գործում է Թբիլիսի 4-5 թաղամասերում: Նախագիծն աննախադեպ է աշխարհի մակարդակով. նույնիսկ Ստամբուլի, Պրահայի և Երուսաղեմի պես քաղաքներում անվճար անլար ինտերնետ գործում է միայն կոմերցիոն կազմակերպությունների տարածքում:

Թբիլիսիի ամբողջ տարածքում անվճար WiFi ինտերնետ կգործի