Ճապոնացիները թափանցիկ սմարթֆոն են ստեղծել (տեսանյութ)
Wireless Japan ցուցահանդեսի ժամանակ ճապոնական բջջային օպերատոր NTT DoCoMo և Fujitsu ընկերությունները ներկայացրել են իրենց ստեղծած թափանցիկ սմարթֆոնը, տեղեկացնում է Yahoo News-ը:
Անդրոիդ համակարգով նոր սմարթֆոնը դեռ անվանում չի ստացել: Այն ունի 2.4 դյույմանոց և 320x240 գունային խտությումբ 2 էկրան:
DoCoMo-ի մամլո խոսնակը հայտարարել է, որ նորութը հնարավոր կլինի բացի որպես հեռախոս օգտագործելուց նաև փորձարկել այն անսովոր ոլորտներում: Այնուամենայնիվ ընկերության ներկայացուցիչները խոստովանել են, որ սմարթֆոնի ներկայիս էկրանի վիճակը չի համապատասխանում կոմերցիոն արտադրության պահանջներին: Հատկանշական է, որ ցերեկային պայծառ լույսի ժամանակ սմարթֆոնով պարզապես հնարավոր չի լինում աշխատել:
Fujitsu ընկերությունից նշել են, որ ասիական խոշոր ընկերությունների հետ բանակցություններ են ընթանում, որպեսզի առաջիկայում թափանցիկ էկրանով սմարթֆոններ արտադրվեն:










