21-րդ դարում վերջին անգամ Վեներան կանցնի Արևի առջևով (լուսանկարներ)
Վաղը «Վեներան արևի շողերի մեջ» արտահայտությունը կվերաիմաստավորվի երկնային մարմինների «հարաբերությունների» բացառիկ դրսևորման բերումով. Վեներա մոլորակը 1-ը 30-ի մասշտաբներով սև կետի տեսքով կանցնի Արևի ոսկե սկավառակի առջևով:
Ամբողջ անցումը կտևի 6 ժամ 40 րոպե և տեսանելի կլինի աշխարհի գրթե բոլոր մասերում: Երևանում երևույթը տեսանելի կլիներ գիշերվա 2:09-ի դրությամբ, իր մաքսիմումին կհասնի՝ առավոտյան 05:35-ին և կավարտվի 8:58-ին:
21-րդ դարում առաջին նման անցումը տեղի էր ունեցել 2004-ի հունիսի 8-ին: Դրանից առաջ՝ 1874-ին և 1882-ին: Իսկ հաջորդը կլինի՝ 2117-ին և 2125-ին՝ մոտավորապես այն ժամանակներում, երբ, ըստ կանխատեսումների դա հնարավոր կլինի ֆիքսել արդեն Լուսնի վրա գտնվող բազաներից:










