Facebook-ը նախատեսել է իջեցնել օգտատերերի թույլատրելի տարիքը

12:10 • 05.06.12

Facebook սոցկայքը մտադիր է իջեցնել օգտատերերի թույլատրելի տարիքը` հնարավորություն տալով 13 տարեկանից փոքր երեխաներին ևս օգտվել կայքից, գրում է The Washinghton Post-ը:

 

Մինչ այս Facebook-ն արգելում էր 13 տարեկանից փոքր երեխաներին կայքից օգտվել, սակայն դա խոչնդոտ չէր հանդիսանում նրանց համար գաղտնի կերպով կայք մտնելուց: Ընկերությունը տարիքի ստուգման տեխնոլոգիայի կիրառման միջոցով բազմաթիվ դեպքերում հայտնաբերել է կայքից օգտվող 13-ից ցածր երեխաներին և արգելափակել նրանց մուտքը:

 

Քանի որ այդ ստուգումներն էական արդյունք չեն տալիս, ընկերությունը գտնում է, որ 13 տարեկանից փոքրերին կայք մտնելու թույլտվություն ընձեռնելով` ավելի հեշտ կլինի վերահսկել նրանց շփումը:

 

Facebook-ի նախնական որոշումն արդեն քննադատվել է բազմաթիվ ծնողների և օրենսդիրների կողմից, ովքեր իրենց բողոքն են արտահայտել ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգին ուղղված նամակում:

 

Ոլորտի մասնագետներն ակնկալում են, որ Facebook-ն այնուամենայնիվ կսահմանափակի 13 տարեկանից փոքր օգտատերերի կողմից կայքի օգտագործումը, ինչպես նաև նրանց կայք-էջերը կկցի իրենց ծնողների էջերին:

Facebook-ը նախատեսել է իջեցնել օգտատերերի թույլատրելի տարիքը