Ցավազրկողները կարող են վնասել ֆուտբոլիստներին. ՖԻՖԱ

09:35 • 05.06.12

ՖԻՖԱ-ի բժշկական ծառայության ղեկավար Իրժի Դվորակը հայտարարել է, որ միջազգային խաղերի ժամանկ կիրառվող ցավազրկողները լրջորեն սպառնում են ֆուտբոլիստների առողջությանը, տեղեկացնում է «Բի Բի Սի»-ն։

 

Դվորակի խոսքերով՝ 2010թ. Աշխարհի առաջնության ժամանակ ֆուտբոլիստների 40%-ը ցավազրկողներ են օգտագործել։ Որոշ ֆուտբոլիստներ դեղամիջոցներն օգտագործել են եռակի չափաբաժնով։

 

Դվորակը շեշտել է, որ լուրջ լարվածության պայմաններում ցավազրկողի չափից շատ կիրառումը խիստ բացասաբար է ազդում երիկամների վրա։

Ցավազրկողները կարող են վնասել ֆուտբոլիստներին. ՖԻՖԱ