Մարդկության բնօրրանը ոչ թե Աֆրիկան է, այլ Ասիան. գիտնակններ
Մի խումբ հնէաբաններ ուշագրավ բացահայտում են արել համաձայն որի` մարդկային ցեղի բնօրրանը ոչ թե Աֆրիկան է, այլ Ասիան, գրում է democraticunderground.com-ը:
Նրանք պարզել են, որ մեր նախնիները` անտրոպոիդները, մինչ լիարժեք մարդու վերածվելը 37-38 մլն տարի առաջ խոշոր գաղթ են իրականացրել դեպի Ասիա:
Հնէաբանները Մյանմարում նախամարդու 5 ատամ են գտել, ևս մեկ նմանատիպ ատամ են հայտնաբերել նաև Լիբիայում, ինչը ապացուցում է, որ Ասիան է մարդկանց առաջացման սկզբնավայրը:
Ատամների մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում մասնագետները եզրակցրել են, որ նրանք առավելապես սնվել են միջատներով:
Այս գտածոն ոչ միայն փաստում է, որ անտրոպոիդների զարգացումը տեղի է ունեցել Ասիայում, այլև վկայում, որ նրանք հենց այստեղից են Աֆրիկա տեղափոխվել, որտեղ էլ շարունակվել է նրանց զարգացումը և դեպի ժամանակակից մարդ էվոլյուցիան:
Թեև գիտնականներն ընդահանուր հայտարարի չեն գալիս Աֆրիկա կատարած գաղթի հստակ ժամանակը նշելու հարցում, այնուամենայնիվ բոլորն էլ համակարծիք են, որ դա բավական ծանր ու դժվար ճամփորդություն է եղել, քանի որ ժամանակակից Միջերկրական ծովը բաժանել է Աֆրիկան Եվրասիայից:










