Google-ը կփոխարինի Yandex-ին` Firefox-ի որոնողական համակարգում

15:50 • 05.06.12

Yandex-ն այլևս չի լինի Firefox դիտարկչի հիմնական որոնողական համակարգը, հայտնում է vedomosti.ru-ն: Ինչպես նշվում է ռուսական ընկերության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ, սա տեղի կունենա Firefox-ի նոր տարբերակի լույս ընծայումից հետո, որը նախատեսվում է մոտ ժամանակներում:

 

«Սա Mozilla-ի որոշումն է, որի մասին մեզ իրազեկել են մի քանի օր առաջ»,- ասել է Yandex-ի ներկայացուցիչ Տատյանա Կոմարովան:


Իսկ նման որոշումը պայմանավորված է նախորդ տարեվերջին Mozilla-ի և Google-ի միջև կնքված եռամյա պայմանագրով: 

 

Ռուսական շուկայում Yandex-ի մասնաբաժինը 60,2% է: Մեկ տարվա ընթացքում այն նվազել է 4,2 տոկոսային կետով, այն դեպքում, երբ Google-ն ավելացրել է իր մասնաբաժինը` 3.7 տոկոսային կետով` շնորհիվ իր կողմից մշակված Chrome դիտարկչի հեղինակութան աճի:

 

StatCounter-ի տվյալների համաձայն` Chrome-ը մայիսին դարձել է ամենահեղինակավոր դիտարկիչն աշխարհում:

Google-ը կփոխարինի Yandex-ին` Firefox-ի որոնողական համակարգում