Microsoft-ի նոր ծրագիրը կարող է ոչնչացնել ամենավտանգավոր համակարգչային վիրուսը
Microsoft ընկերության մասնագետները հատուկ ծրագիր են ստեղծել, որն ունակ է համակարգիչները պաշտպանել ամենավտանգավոր համակարգչային վիրուսից, տեղեկացնում է «Լայֆ Նյուզ»-ը։
Ինչպես նշել են ընկերության ներկայացուցիչները՝ նոր հակավիրուսային ծրագիրը Flame տեսակի վիրուսից անվնաս կպահի Windows օպերացիոն համակարգով աշխատող համակարգիչները։
Չնայած նոր ծրագիը կօգնի վիրուսներից ձերբազատվել, այնուամենայնիվ, Microsoft-ի մասնագետները չեն կարողանում պարզաբանել թե ինչպես են համացանցային հանցագործները կարողացել ներխուժել օպերացիոն համակարգ ու վնասել դրան։
«Մենք շարունակում ենք հետազոտել այդ խնդիրը»,- հայտարարել է Microsoft-ի անվտանգության կենտրոնի ղեկավար Մայք Ռեվին, հավելելով, որ իրենց մասնագետներն ամեն ինչ կանեն, որպեսզի իրենց բոլոր հաճախորդների համակարգիչները պաշտպանված լինեն։
Flame վիրուսը հայտանաբերվել է մայիսի վերջին։ Ընկերության ծարագրավորողների տվյալներով՝ այն համարվում է մինչ օրս գոյություն ունեցած ամենավտանգավոր վիրուսը։










