Հնագույն մարդիկ զրկվել են 2 գենից, որպեսզի հաղթահարեն վարակի համաճարակը
Մոտ 100,000 տարի առաջ մարդկային տեսակը կանգնել էր վերացման եզրին (բնակչության թիվը նվազել էր՝ հասնելով 10,000 – ի): Սակայն մի քանի հազար տարի հետո մարդիկ սկսել են ակտիվորեն բազմանալ և տարածվել աշխարհով մեկ: Վերջին գենետիկական հետազոտությունները ցույց են տվել, որ բոլոր այս տատանումների հետևում կանգնած է բակտերիական համաճարակը, գրում է New Scientist պարբերականը:
Այդ բակտերաները ազդել են մարդու իմունային համակարգի երկու գենի վրա՝ ուղղելով դրանք մարդու դեմ: Այդ ժամանակ օրգանիզմը որոշել է ձերբազատվել այդ գեներից: Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականներից մեկի պնդմամբ, դրանք կարող է լինել Siglec-13 և Siglec-17 գեները:
Նշենք, որ «փրկարարական փոփոխությունները» մարդկայինն գենոմում տեղի են ունեցել շուրջ 440,000-270,000 տարի առաջ:










