Բուլղարիայում վամպիրների կմախքներ են հայտնաբերվել

18:54 • 05.06.12

Հնագետները Բուլղարիայի սևծովյան Սեզոպոլ քաղաքում 2 կմախք են հայտնաբերել: Դրանք թվագրվում են միջին դարերով, հայտնում է Daily Mail-ը:

 

Կմախքների կրծքերի մեջ երկաթե ձող է մխրճված, որը պետք է թույլ չտար նրանց` վերածվել վամպիրների:

 

Ազգային պատմության թանգարանի ղեկավար Բոժիդար Դիմիտրովը գտածոյի առիթով ասել է, թե այդ կերպ վամպիրների դեմ պայքարելը բուլղարական գյուղերում տարածված էր ընդհուպ մինչև 20-րդ դարի առաջին տասնամյակ:

 

Ըստ հին հավատալիքների` կենդանության օրոք վատ մարդիկ մահվանից հետո կարող էին վամպիրների վերածվել, եթե նրանց կուրծքը երկաթե կամ փայտյա ձող չխրվեր հուղարկավորելուց առաջ:


Բուլղարիայում նմանատիպ հարյուրից ավելի կմախք է գտնվել մինչ օրս:

Բուլղարիայում վամպիրների կմախքներ են հայտնաբերվել