Գաղտնազերծված է առաջին բրազիլական 1007 ձիաուժանոց հիպերմեքենան (տեսանյութ և լուսանկարներ)

21:18 • 06.06.12

DoniRosset ընկերությունը ներկայացրել է իր Amoritz GT հիպերմեքենայի լուսանկարները, որի դիզայնը, որոշ տեսանկյուններից, Lamborghini Gallardo է հիշեցնում:


Նախագծի պատմությունը սկիզբ է առնում 2008թ., երբ բրազիլացի գործարար Ուիլիամ Դենիս Ռոսսետը ցանկացավ առանձնահատուկ հիպերմեքենա ստեղծել իր հոր` Դոնինո Ռոսսետի համար:


Իր նախագծի վրա աշխատելու համար Ուիլյամը ներգրավեց Ֆերնանդո Մորիտային, ով նախկինում Volkswagen-ի առաջատար ինժեներներից էր:


Աշխատանքը մեկնարկեց, սակայն առաջին էսքիզները հաստատվեցին միայն 2010թ.:


Ինչպես հիմա հայտնի դարձավ, Amoritz-ը շարժման մեջ կդրվի 8,4լ աշխատանքային ծավալով V 10 շարժիչով, որը լավ հայտնի է Dodge Viper-ի վրա իր «լոկոմոտիվային» հզորությամբ:


Սակայն բրազիլացիները այդ հսկայի սովորական ուժով չեն բավարարվել, այն համալրել են կրկնակի տուրբոներմղիչներով: Ոչ պաշտոնական տվյալներով, այդ շարժիչը 1007 ձիաուժ հզորություն ունի, որը փոխանցվում է բոլոր անիվներին 6 աստիճան սեկվենտալ փոխանցումատուփի միջոցով:


Դիզայնի առանձնահատուկ դետալ է հանդիսանում հսկայական ապակեպատ գմբեթը, որը ձգվում է կապոտից մինչև բեռնախցիկի սկիզբը:


Ուղևորատար կառուցվածքը նման է լեգենդար McLaren F1-ին, որտեղ մեկ վարորդի նստատեղ է կենտրոնում, և երկու ուղևորների` նրա հետևում:


Իսկզբանե նախատեսվում էր միայն մեկ անկրկնելի օրինակ պատրաստել, սակայն դրական արձագանքներից ոգեշնչված՝ գործարարը փոխել է իր որոշումը, ներկայում DoniRosset-ը նախատեսում է մոտ 50 նման ավտոմեքենա կառուցել և վաճառել:


Մեքենայի գինը մոտ 1 մլն ԱՄՆ դոլար կլինի:

 

 

Գաղտնազերծված է առաջին բրազիլական 1007 ձիաուժանոց հիպերմեքենան (տեսանյութ և լուսանկարներ)