Google-ը Gmail-ի օգտատերերին կզգուշացնի կիբեռհարձակման դեպքում
Google ընկերությունը հատուկ պաշտպանական ծրագիր է ստեղծել, որը Gmail-ի օգտատերերին հաքերների գաղտնի հարձակման մասին տեղեկացնելու հնարավորություն կտա, գրում է One News Page-ը:
Եթե Google-ին հաջողվի կիբերհարձակման մասին տեղեկություն ստանալ, ապա համապատսխան նախազգուշացումը կհայտնվի տվյալ անձի էլեկտրոնային հաշվի էջին: Թեև ընկերությունը երբևէ չի հրապակում հաքերների կողմից Google-ին ներկայցվող վտանգի իրական չափ, այնուամենայինիվ, դատաելով այս քայլից, վատանգը բավական մեծ է:
«Մենք կանոնավոր կերպով հետևում ենք մեր համակարգում նմանատիպ գործողությունների ի հայտ գալուն և ցանկանում ենք պաշտպանել մեր օգտատերերին»,- ասվում է Google-ի կայքում:
Ընկերության այս քայլին նախորդել էին Չինաստանի կողմից մի քանի կիբերհարձակումներ, որոնց թիրախում են եղել ԱՄՆ-ի և մի շարք այլ պետությունների պաշտոնյաների կայքեր:










