iPhone iO5-ի 13 գործողություններ, որոնց մասին հավանաբար դուք չգիտեիք. հետազոտություն

13:23 • 06.06.12

Ավստրալական news.com.au լրատավականը Apple-ի մասնագետների հետ համատեղ փորձել է բացահայտել iPhone iO5-ի բոլոր քիչ թե շատ անհայտ գործողությունները:

 

Ինչպես լրատավամիջոցը նշել է իր կայքում` կա 13 գործողություն, որոնց մասին ամենայն հավանականությամբ` iPhone-ի բազմաթիվ սեփականատերեր չգիտեն:

 

1. Հաղորդագրություն գրելիս, բոլոր այն երկար բառերը որոնց ուղղագրությունը դուք չգիտեք կամ ցանկություն չունեք ամեն անգամ ստեղներով հավաքելու, կարող եք shortcut-ի վերածել, ինչի շնորհիվ հաջորդ անգամ կգրեք տվյալ բառի միայն առաջին երկու տառերը:

 

2. Private browsing-ի շնորհիվ բացի ձեզանից ուրիշ ոչ ոք չի կարողանա իմանալ ձեր այցելած կայքերի մասին:

 

3. Եթե չեք ցանկանում, որպեսզի ձեր մտերիմը տեսնի թե ձեզ ով է զանգահարել: Կարող եք տվյալ մարդու հեռախոսահամարի վրա արգելք դնել, ինչի շնորհիվ ձեր միջև ունեցած բոլոր հեռախոսազանգերը դուրս կմանան ստացված զանգերի ցուցակից:

 

4. Կարող եք առավել մանրամասն թվային օրացույց ունենալ, որը ձեր շաբաթվա օրագրի «գունավոր» պատկերը կստեղծի:

 

5. Եթե դուք մինիմալիստ եք և ցանկություն չունեք հեռախոսազանգերի համար երաժշտական ձայներ կամ թրթռոցներ տեղադրել, ապա կարող եք միացնել LED flash for alerts-ը և ձեր հեռախոսի էկրանին զանգի ժամանակ ձեր ցանկացած պատկերները կհայտնվեն:

 

6. Նոր iPhone-ը հեռախոսի թրթռոցների սեփական տարբերակը ստեղծելու հնարավորություն է ընձեռում: Պարզապես անհրաժեշտ է միացնել custom vibrations-ը:

 

7. Եթե երկար տեքստ եք կարդում և հանկարծ Twitter spiral-ը հայտնվում է էկրանին ու խճճում, պարզապես սեղմեք status bar-ը և վերադարձեք տեքստին:

 

8. Կրկնակի սեղմեք shift-ը և բոլոր տառերը կկարողանաք մեծատառ գրել:

 

9. Եթե ումլաութի կարիք ունեք, պարզապես սեղմեք ձեր նախընտրած տառի կոճակը և սպասեք մի քանի վայրկյան:

 

10. Եթե համացանցից արագ օգտվելու կարիք ունեք, ապա մի հավաքեք www տառերը:

 

11. «Siri-ն գիտի կյանքի իմաստը» ծրագիը կօգնի զվարճանալ, որոշ հարցերի պատասխաններ ստանալ, և ձեզ որոշ հրահանգներ կամ խորհուրդներ կտա:

 

12. Նախկինում iPhone-ը հաղորդագրություն ուղարկելիս միայն 5 լուսանկար կցելու հնարավորություն ուներ, այժմ կարելի է ցանկացած քանակությամբ լուսանկարներ կցել:

 

13. Հնարավոր է ստեղծել սեփական նավիգացիոն համակարգը: Միացնելով assistive touch-ը և հեռախոսը «կենթարկվի» տիրոջ պահանջներին: Այն կներբեռնի սիրելի ֆիլմերը, լուսանկարները, երաժշտությունները և այլն:
 

 

iPhone iO5-ի 13 գործողություններ, որոնց մասին հավանաբար դուք չգիտեիք. հետազոտություն