Կանայք ավելի շատ են հակված ուժեղ գլխացավեր ունենալու «կանացի» գենի պատճառով

10:31 • 06.06.12

Ավստրալիայի Գրիֆիթ համալսարանի մի շարք գիտնականներ ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ կանանց մոտ հաճախակի պատահող ուժեղ գլխացավերն ուղղակի կապ ունեն «կանացի» գենի հետ, գրում է UK News-ը:

 

Հենց այս փաստն էլ բացատրում է այն հանգամանքը, որ ուժեղ գլխացավերը հազվադեպ երևույթներ են տղամարդկանց համար, քանի որ նրանք զուրկ են այդ գենից: Բոլոր կանայք ունեն 2 հատ X քրոմոսոմ, իսկ տղամարդիկ ընդամենը մեկական X և Y քրոմոսոմներ: Գիտնակնները կանաց X քրոմոսոմների վրա գտել են մի հատված, որն էլ պատասխանատու է այդ գլխացավերի առաջացման համար: Նրանք նաև պարզել են, որ ուժեղ գլխացավի առաջացման համար անհրաժեշտ են մեկից ավելի X քրոմոսոմային գեներ, ինչը ևս վկայում է, որ տղամարդկանց մոտ դրանց ի հայտ գալը քիչ հավանական է:

 

Հետազոտական աշխատանքների ղեկավար Լին Գրիֆիթսն այս եզրակացմանն է հանգել` գենետիկ ուսումնասիրություն կատարելով Նորֆոլկյան կղզիների 300 բնակիչների վրա: Այս վայրը հատուկ է ընտրվել  ուսումնասիրությունների համար, քանի որ բնակիչների հարաբերականորեն փոքր գենային ֆոնդը հեշտացրել է գենետիկների աշխատանքը:
Պարզվել է, որ կանանց 12%-ը տառապում է կանոնավոր ուժեղ գլխացավերից, որոնք բուժման ենթակա չեն:

Կանայք ավելի շատ են հակված ուժեղ գլխացավեր ունենալու «կանացի» գենի պատճառով