Հայտնաբերվել է Նապոլեոն Բոնապարտի հազվագյուտ նամակը
Ֆրանսիայի կայսր Նապալեոն Բոնապարտի հազվագյուտ նամակը, որը նա գրել է Սուրբ Հեղինե կղզում բանտարկված լինելու ժամանակ, բացահայտել է նրա՝ անգլերեն սերտելու ջանքերը, - գրում է The Dailymail պարբերականը:
Սա այն 3 նամակներից մեկն է, որը կայսրը գրել է 1816թ մարտին՝ Սուրբ Հեղինե կղզում:
Կոտրտված անգլերենով կայսրը գրել է, որ արդեն կեսգիշեր է՝ ժամը 2-ը. նա բավականաչափ քնել է և ուզում է զրուցել իր օգնականի՝ Էմանուել Լաս Կասի հետ, ում հետ սովորում էր անգլերեն:
Նապոլեոնը որոշել էր սովորել իրեն գերեվարածների լեզուն, որպեսզի հասկանար, թե ինչ էին խոսում իր շուրջ:
Նամակը ցուցադրվելու է Փարիզի աճուրդում՝ սկզբնական արժեքը՝ 80,000 եվրո:











