Մեկ գիշերվա սեքսը կարող է լուրջ հարաբերությունների սկիզբ դառնալ. հետազոտություն
ԱՄՆ-ի Այովայի համալսարանի գիտնականները վստահեցնում են, որ մեկ գիշերվա սեքսը կարող է լուրջ հարաբերությունների հիմք դառնալ, տեղեկացնում է «Դեյլի Մեյլ»-ը:
Ոմանք հակված են կարծել, որ էմոցիոնալ հարաբերությունները կարևոր չեն, հիմնականում այդպիսինները առավել հաճախ նախընտրում են առանց պարտավորությունների սեքսը: Այդպիսի մարդիկ հաճախ ժամանակի սղության պատճառով պատահական կապերի մեջ են մտնում:
Սակայն ինչպես նշել է սոցիոլոգ Էնթոնի Փեյքը` երբ մարդկանց միջև լուրջ հարաբերություններ են սկսվում, այդ հարաբերությունների վրա բացարձակ չեն կարող ազդեցություն ունենալ այն հանգամանքները, որոնք այդ հարաբերությունների հիմք են հանդիսացել: Այսինքն, նրանք, ում համատեղ կյանքը սկսվել է առանց պարտականությունների սեքսից, եղել են նույնքան երջանիկ, որքան նրանք, ովքեր տարիներ շարունակ «շոկոլադե» հարաբերություններ են կառուցել:
«Հետազոտությունը ցույց է տալիս, որ լուրջ հարաբերություններ հնարավոր են նրանց մոտ, ովքեր չեն շտապում սեքսով զբաղվել: Սակայն իսկական սերը կարող է սկսվել նաև հակառակ դեպքում, երբ մարդիկ նկատում են միմյանց, սեքսով զբաղվում, դրանից հետո սկսում են էմոցիոնալ հարաբերությունների մեջ մտնել»,- ասել է Փեյքը:
Այդուհանդերձ, ոչ ռոմանտիկ սեռական կապը կարող է նաև վտանգ պարունակել: Մասնավորապես` նախորդ հետազոտություններն ապացուցել են, որ մարդիկ, ովքեր նախընտրում են պատահական կապերը, ամենայն հավանականությամբ` մի քանի զուգընկերներ են ունենում, ինչը մեծացնում է սեռավարակներով հիվանդանալու վտանգը:










