Աշխարհում հոնորեայի անբուժելի տեսակ է տարածվում. ԱՄԿ
Ըստ Առողջապահության Միջազգային Կազմակերպության (ԱՄԿ) տվյալների` աշխարհով մեկ տարածվում է հոնորեայի այնպիսի տեսակ, որը բուժման ենթակա չէ, հաղորդում է Reuters-ը:
Անցյալ տարի գիտնականները Ճապոնիայում հայտնաբերել էին այս հիվանդության այնպիսի նոր տեսակ, որն աննախադեպ դիմացկունություն ունի հակաբիոտիկների նկատմամբ և այն հնարավոր չի եղել բուժել դրանցով: Այս վարակի բուժման դեմ անզոր է եղել նույնիսկ ցեֆալոսպորին դեղամիջոցը, որը համարվում է աշխարհում հոնորեայի դեմ ամենահզոր միջոցը: Վարակի տարածման դեմ որևէ կանխարգելիչ տարբերակ չգտնելով` գիտնակնները մտավախություն էին հայտնել, որ հոնորեայի այս տեսակը կարող է շուտով լուրջ սպառնալիք դառնել աշխարհի համար:
ԱՄԿ-ը հայտարարել է, որ գիտնականների մտավախությունն իրականություն են դարձել, քանի որ հոնորեայի անբուժելի տեսակը մեկ տարում հասցրել է տարածվել Ավստարալիայում, Ֆրանսիայում, Նորվեգիայում, Շվեդիայում և Մեծ Բրիտանիայում:
«Մենք խիստ մտահոգված ենք անբուժելի հոնորեայի տարածման ցուցանիշներով: Ներկայում այն դարձել է միջազգային առողջապահության գլխավոր խնդիրներից մեկը: Եթե այն բուժելու շուտափույթ միջոց չստեղծվի, ապա հետևանքները բավական լուրջ կլինեն»,- նշել է ԱՄԿ վերարտադրողական առողջության ուսումնասիրման բաժնի ներկայացուցիչ Մանուլա Լուստի Նարասիմհանը:










