Մեքսիկացի գիտնականը հերքել է 2012-ի աշխարհի վերջի վարկածը

12:05 • 06.06.12

2012-ի դեկտեմբերի վերջին աշխարհի վերջ մայաները չեն կանխագուշակել: Ընդհակառակը՝ համարել են, որ «աշխարհը կշարունակի գոյությունը հազարամյակներ շարունակ»: Նման հայտարարությամբ է է հանդես եկել մեքսիկացի գիտնական Էրիկ Վելասկեսը Ազգային հնագիտական թանգարանում գիտական կոնֆերանսի ժամանակ, հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

 

Աշխարհի հնարավոր վերջի մասին վարկածները հայտնվել էին Տորտուգերո հնագիտական գոտում հայտնաբերված հիերոգլիֆների վերծանումից հետո, որը գտնվում է Մեքսիկայի հարավ-արևելքում: Սակայն Վելասկեսի խոսքով դրանցում խոսքն իրականում հին ժողովրդի օրացույցի պարբերաշրջանի ավարտի մասին է: Գիտնականն ընդգծել է, որ մայաների բազմաթիվ տեքստերից միայն մեկում է նշվում 2012-ի դեկտեմբերը:

 

«Մայաները կանխագուշակումներ չեն արել Երկրի հետ աստերոիդի հնարավոր բախման կամ միջուկային պետերազմների սկսման մասին»,- ասել է Վելասկեսը:

 

Այս տարվա մայիսին ամերիկացի գիտնականները ևս հերքել էին աշխարհի վերջի մասին՝ մայաներին վերագրվող տեսությունը:

Մեքսիկացի գիտնականը հերքել է 2012-ի աշխարհի վերջի վարկածը