Ամազոնի անտառների թռչունների մոտ 100 տեսակի վերացման վտանգ կա
Ամազոնի արևադարձային անտառներում իրականցվող լայնածավալ ծառահատումների հետևանքով` այնտեղ բնակվող թռչունների մոտ 100 տեսկաներ հայտնվել են վերացման վտանգի տակ, գրում է The Guardian-ը:
«Վերջին տարիների ընթացքում գետի ավազանի թռչունների գոյությունը եղել է լուրջ սպառնալիքի տակ: Սակայն այժմ, հաշվի առնելով այն փաստը, որ բրազիլիական անտառների պահպանման օրենքը զգալիորեն թուլացել է, Կարմիր գրքում հայտնված թռչունների թիվն էլ ավելի է մեծացել` հասնելով 100-ի»,- նշել է BirdLife International-ի ներկայցուցիչ Լեոն Բենունը:
Այս տարի կատարված ուսումնասիրությունները փաստում են, որ ոչ միայն Ամազոնի արևադարձային անտառներում, այլև հյուսիսային Եվրոպայում, Հնդկաստանում, Աֆրիկայում և Ասիայի հարավ-արևելյան հատվածում բնակվող թռչունների որոշ տեսակներին է այդ վտանգը սպառնում:
Այս դեպքում նրանց վերացման պատճառ են հանդիսանում մասնավորապես օդի աղտոտվածությունը, թունաքիմիկատները, այլ տեսակների հետ խաչասերումը, որսորդությունը և շրջակա միջավայրի այլ խնդիրները:










