Աշխարհի 85 %-ն արագ բջջային ինտերնետ կունենա մինչև 2017-ը
Շվեդական Ericsson ընկերությունը զեկույց է հրապարակել, որի համաձայն մինչև 2017-ն աշխարհի բնակչության 85%-ն արագ 3G բջջային ինտերնետ կունենա: Այս պահի դրությամբ, ըստ նույն զեկույցի, մոլորակի բնակչության մոտ 85%-ին մատչելի է բջջային հեռախոսակապը:
Ըստ Ericsson-ի Ռազմավարության բաժնի ղեկավար և առաջին փոխնախագահ Դուգլաս Գիլսթրափի՝ «այսօր մարդիկ ցանկացած սարքի համար նախապայման են համարում դրանով ինտերնետ մատչելիության հանգամանքը», ինչն էլ համապատասխան առաջարկ է ստեղծում:
2011-2017-ն ընկած հատվածում բջջային տվյալների թրաֆիքը 15 անգամ աճելու է:
Ըստ Ericsson-ի հաշվարկների՝ մինչև 2017-ը աշխարհի կեսը նաև LTE/4G. ծածկույթ է ունենալու:










