Google-ը քաղաքների եռաչափ քարտեզներ է ներկայացրել
Google ընկերությունը նորացված քարտեզագրման ծառայություն է ներկայացրել, որի շնորհիվ հույս ունի դառնալ ոլորտի առաջատարը, տեղեկացնում է «Բի Բի Սի»-ն:
Սան ֆրանցիսկոյում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացվել է ընկերության նոր տեխնոլոգիան, որի շնորհիվ դրանից օգտվողը հնարավորություն կունենա տեսնել քաղաքների եռաչափ քարտեզները, ընդ որում դրանք հնարավոր կլինի խոշորացնել ու շրջել ցանկացած ուղղություններով:
Տարեվերջին ընկերությունը նախատեսում է նմանատիպ քարտեզներ պատրաստել բոլոր այն քաղաքների համար, որտեղ բնակչության թիվը գերազանվում է 300 հազ-ը:
Բացի դրանից, Google-ը պատրաստվում է նմանօրինակ ծառայություն մատուցել նաև Android համակարգով աշխատող հեռախոսների և պլանշետային համակարգիչների համար, որոնք հնարավար կլինի օգտագործել առանց ինտերնետի առկայության:
Փորձագետների կանխատեսմամբ` Google Maps-ի կատարելագործումը պայմանավորված է ընկերության մտավախությամբ, քանի որ ենթադրվում է, որ Apple-ը կարող է հրաժարվել դրա ծառայություններից և օգտագործել սեփական արտադրության քարտեզային ծրագրերը:










