Լոլիկը նպաստում է մաշկի երիտասարդացմանը և պաշտպանում է արևայրուքից. հետազոտություն
Մոռացեք թանկարժեք քսուքների մասին. լոլիկը մաշկը երիտասարդ պահելու և արևայրուքից պաշտպանելու լավագույն միջոցն է, պնդում են գիտնականները: Հետազոտությունները ցույց են տվել, որ տոմատի մածուկի կիրառումը կարող է պաշտպանել արևայրուքից և մաշկի ծերացումից: Այս մասին հայտնում է The Dailymail-ը:
Հակածերացման բաղադրիչը լիկոպենն է՝ բնական պիգմենտը, որը լոլիկը դարձնում է կարմիր. դրա բարձր մակարդակը հայտնաբերվել է լոլիկի և լոլիկից պատրաստված բոլոր սննդատեսակների մեջ՝ կետչուպի, տոմատի մածուկի, ապուրների և հյութերի:
Հետազոտությանը մասնակցել են 20 կին, որոնցից 10-ը 12 շաբաթվա ընթացքում ամեն օր կերել է մի գդալ տոմատի մածուկ՝ 10գ ձիթապտղի յուղի հետ: Պարզվել է, որ այն կանանց մաշկը, ովքեր կերել են տոմատի մածուկ, 33%-ով ավելի պաշտպանված է եղել:










