Գիտնականները հայտնաբերել են մեղուների մահացու համաճարակի պատճառը
Բրիտանացի գիտնականները հայտնաբերել են միլիոնավոր մեղրատու մեղուների ոչնչացման պատճառը: Այս մասին հայտնում է «Բի-Բի-Սի»-ն:
Varroa տիզը, որը համարվում է ամենավտանգավոր մեղվասպանը, տարածում է մահացու համաճարակը միջատների արյան մեջ ներարկում կատարելու միջոցով:
Համաճարակի տեսակը դեռևս հայտնի չէ: Հայտնի է միայն, որ սա վիրուսի հարուցիչներից մեկն է, որը վնասում է մեղուների թևերը: Հետազոտությունը իրականացրել են Հավայան կղզիներում աշխատող գիտնականները, որտեղ համաճարակը հայտնվել էր դեռ 4 տարի առաջ:
Վիրուսն անբուժելի է, սակայն հայտնագործության շնորհիվ կարելի է ստուգել փեթակները, և ոչնչացնել միայն նրանք, որոնք վարակված են:










