Բուլղարական երշիկը կօգնի օնկոլոգիական հիվանդությունների պրոֆիլակտիկա անցկացնել

15:58 • 08.06.12

Բուլղարացի գիտնականները երշիկի տեսակ են ստեղծել, որի օգտագործումը օնկոլոգիական հիվանդությունների պրոֆիլակտիկայի հնարավորություն է տալիս, տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

 

Նորաստեղծ երշիկը լիկոպին է պարունակում, որը հիմնականում առկա է լոլիկի կեղևում:

 

Պլովդիվի Սննդային տեխնոլոգիաների Համալսարանի մասնագետների նպատակը տեղական մսամթերք արտադրողներին համոզելն է, որպեսզի նրանք իրենց արտադրանքում վնասակար բաղադրչներ չօգտագործեն:

 

«Տոմոտի մածուկ արտադրելիս կարելի է լոլիկի կեղևը չհեռացնել, քանի որ այն լիկոպին է պարունակում, որը կարելի է օգտագործել իբրև բնական ներկանյութ»,- ասել է գիտնական Պանտալեյ Դենևը:

 

Գիտնականների եզրակացությունների համաձայն` լիկոպինը նպաստում է քաղցկեղածին բջիջների քանակի նվազմանը: Ինչպես նայև` այն օգտակար է մաշկի համար և դանդաղեցնում է դրա ծերացումը:

Նշվում է, որ չի բացառվում, որ առաջիկայում Բուլղարիայում միանգամայն օգտակար երշիկ կարտադրվի: