Կրծքի քաղցկեղի տարածման պատճառը կրծքերի չափերի մեծացումն է
Ամերիկացի գիտնական Ֆլորենս Ուիլյամը հանգել է այն եզրակացությանը, որ վերջին շրջանում կրծքի քաղցկեղի լայն տարածումն աշխարհում անմիջական կապ ունի կանանց կրծքերի չափի մեծացման հետ, գրում է Daily Mail-ը:
Նա նշում է, որ կանանց կրծքերի կենսաբանությունը զգալի փոխվել է` 34B-ից հասնելով 36A-ի, ինչը բացասական ազդեցութուն է ունենում նրանց առողջության վրա:
Գիտնականը նաև բավական մտահոգիչ է համարում այն փաստը, որ ներկայումս իգական սեռի ներկայացուչիներն ավելի շուտ են հասունանում, ինչը ևս խթանում է կրծքի քաղցկեղի առաջացումը: 2010թ.-ին կատարված ուսումնասիրությանների տվյալները փաստում են, որ ԱՄՆ-ում և Եվրոպայում բնակվող աղջիկների մոտ 15 %-ի մոտ կրծքերի զարգացումը նկատելի է դառնում արդեն 8 տարեկանից սկսած:
Ուիլյամսը գտնում է, որ այս ամենի պատճառը շրջակա միջավայրի աղտոտվածությունն է, քանի որ արդյունաբերական թունավոր նյութերն ու սնդիկը կուտակվում են կրծքի ճարպային շերտում, այնուհետև տեղափոխվում կաթի մեջ: Իսկ թունավոր նյութեր պարունակող կաթով կերակրելը բացսական է անդրադառնում նաև երեխաների առողջության վրա:
Գիտնականը հանգել է այս տեսակետին մի շարք կերակրող մայրերի կաթն ուսումնասիրությունների ենթարկելուց հետո: Պարզվում է, որ դրանք պարունակում են պերքլորիդ, որն ավիավառելիքի բաղկացուցիչներից է:
«Մեր օրգանիզմն անմիջական կապ ունի շրջակա միջավայի հետ: Եթե այն աղտոտված է, դա փոխանցվում է նաև մեր օրգանիզմին` դառնալով առողջական խնդիրների պատճառ»,- նշել է Ուիլյամսը:
Ընդհանուր առմաբ կրծքի քաղցկեղի առաջացման ցուցանիշները կտրուկ ավելացել են 1940- ական թվականներից սկսած: Ըստ վիճակագրական տվյալների` աշխարհում յուրաքանչյուր 8-րդ կինը տառապում է կրծքի քաղցկեղով:










