Ֆրանսիացիները կվերականգնեն Facel Vega շքեղ ավտոմեքենաները (լուսանկարներ)

21:51 • 08.06.12

Համացանցում հայտնվել են վերածնված ֆրանսիական Facel մակնիշի էսքիզները, հաղորդում է Autonews.ru-ն:


Նշենք, որ այդ մակնիշի ավտոմեքենաները արտադրվում էին 1954-1964 թթ:


Մեքենայի առաջին մոդելը կոչվում էր Vega, անվանվելով ի պատիվ աստղի՝ այն ներկայացվել էր Փարիզի ավտոսրահում 1954թ., «Այն քչերի համար, ովքեր լավագույնը ունեն» կարգախոսով:


Facel-ի մոդելային շարքի ևս մեկ ավտոմեքենա կոչվում էր Excellence, որից արտադրվել է ընդամենը 152 օրինակ:


1959 թվականի ավտոարտադրողը Ֆրանսիան ներկայացրեց լիաքարշակ Facellia մոդելով՝ կուպե և կաբրիոլետ տարբերակներով:


Մեքենայի անհաջողության պատճառը հանդիսացավ այդ մոդելի վրա տեղադրվող Pont-a-Mousson ընկերության ոչ այնքան հուսալի շարժիչը:


Այդ շարժիչներն այնքան անհաջող էին, որ շքեղ մեքենաների գնորդները խնդիրներ էին ունենում երբեմն մեքենան անմիջապես գործարանից դուրս հանելուն պես:


Facel ընկերության բարի համբավը խաթարվեց, և չնայած 1961 թվականին նոր շարժիչ հայտնվեց՝ ընկերությունն այլևս փրկել հնարավոր չէր:


Գնորդները ֆրանսիական արտադրության շարժիչներին չէին վստահում, այդ պատճառով Facel III մոդելի վրա տեղադրվեց իր հուսալիությունը ապացուցած Volvo P1800 շարժիչը:


Սակայն չնայած այդ բոլոր միջոցառումներին՝ 1964թ. ավտոարտադրողը հայտարարեց լուծարման մասին:


Այս տարվա մարտից սկսած՝ ֆրանսիական լրատվամիջոցներում Facel Vega-ի անունից սկսվեց նոր ժամանակակից շքեղ մեքենա արտադրելու մասին հայտարարություններ հաղորդվել և ներկայացվել նորույթի էսքիզները, որը իր ոճով սերվում է ապրանքանիշի պատմական դիզայնից:


Նկարներից կարելի է ենթադրել, որ մեքենան միաժամանակ սպորտայնությամբ և հարմարավետությամբ է առանձնանալու: Իսկ եթե պատմական ժառանգականությունը ևս ստացվի, ապա նաև` շքեղությամբ:


Նորույթի տեխնիկական ցուցանիշները դեռ անհայտ են:


Հնարավոր է, որ մեքենան ներկայացվի Փարիզի աշնանային ավտոսրահի շրջանակում:
 

Ֆրանսիացիները կվերականգնեն Facel Vega շքեղ ավտոմեքենաները (լուսանկարներ)