Ի՞նչն է ստիպում կանանց դիմահարդարման միջոցներ գնել. հետազոտություն
ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի Համալսարանի գիտնականների հավաստմամբ` դիմահարդարման պարագաներ գնելիս կանայք յուրահատուկ մոտեցում են ցուցաբերում, հատկապես նրանք մեծ ուշադրություն են դարձնում տվյալ պարագայի անվանն ու բաղադրությանը, տեղեկացնում է «Դեյլի Մեյլ»-ը:
Մասնավորապես` նշվում է, որ կանայք ամենաշատը նախընտրում են այնպիսի պարագաներ որոնք ասոցացվում են շոկոլադի կամ սեքսի հետ:
Բազմաթիվ ընկերություններ այդ ամենը շատ լավ գիտակցելով, իրենց հաճախորդներին գայթակղելու միտումով մի շարք հոգեբանական հնարքներ են կիրառում:
Օրինակ МАС ընկերությունը «Սերուցք և սուրճ» անունով շրթներկ է արտադրել: Իսկ Bobbi Brown-ը` «Չամիչ ռոմի մեջ»:
Համալսարանի պրոֆեսոր Դեբրա Մերսկինը նշել է, որ հետազոտության ժամանակ պարզ է դարձել, որ ամենից շատ վաճառվում են հետևյալ գրությամբ շրթներկերը` «ուտելի» 24%, «սեքսուալ» 20% և 10%` տարատեսակ հաճելի համերով:










