Էմիրաթներում հայտնաբերվել է աշխարհի հնագույն մարգարիտը
Արաբական թերակղզու հարավ-արևմտյան ափերին՝ Միացյալ Արաբական Էմիրություններում՝ Ում ալ Կուուայինում, հայտնաբերվել է աշխարհի հնագույն մարգարիտը, որը 7 500 տարեկան է, հայտնում է Gulf News-ը:
Նեոլիթի դարաշրջանի մարգարիտը ուսումնասիրել են Գիտական հետազոտության ֆրանսիական ազգային կենտրոնի մասնագետները և պարզել, որ դա թվագրվում է մ.թ. ա 5500 թվականով:
Այս և դրա հետ հայտնաբերված այլ մարգարիտներ ցույց են տվել նաև, թե որքան հին է մարգարտաորսի գործը և թե ինչ հնագույն ծիսական նշանակություն է ունեցել մարգարիտը:
Մինչ այս աշխարհում ամենահինը համարվում էր Ճապոնիայի հնավայրերից մեկում հայտնաբերված մարգարիտը, որը 5 000 տարեկան է:










