Բակո Սահակյանն ու Ռալֆ Յիրիկյանը քննարկել են Արցախում կապի ոլորտի զարգացման հետ կապված հարցեր:

13:28 • 09.06.12

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 9-ին ընդունել է «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին:


Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում կապի ոլորտի զարգացման հետ կապված հարցեր: Այս մասին տեղեկանում ենք Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տարածած հաղորդագրությունից:


Բակո Սահակյանը կարևորել է «Ղարաբաղ Տելեկոմ»-ի դերը հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման գործում և հույս հայտնել, որ այսուհետ ևս ընկերությունն իր ակտիվ մասնակցությունը կբերի Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանը:


 


 

Բակո Սահակյանն ու Ռալֆ Յիրիկյանը քննարկել են Արցախում կապի ոլորտի զարգացման հետ կապված հարցեր: