Ճապոնացիները ցողունային բջիջներից նորմալ գործող լյարդ են ստեղծել
Ճապոնիայի Յոկոհամայի համալսարանի գիտնականներին հաջողվել է ցողունային բջիջներից նորմալ գործող լյարդ են ստեղծել, ինչը հնարավորություն կտա բազմաթիվ մարդկանց փրկել իրենց կյանքը, հայտնում է Associated Press-ը:
Գիտնականները պատվաստել են պլուրիպոտենտ (iPS) կոչվող ցողունային բջիջները մկան մարմնի մեջ, որտեղ դրանք աճել են և վերածվել 5 միլիմետրանոց, սպիտակուցներ արտադրող, նորմալ գործող մարդկային լյարդի:
Այս հաջողությունը հնարավորություն կտա մարդկային օրգանների ավելի զանգվածային ստեղծմանը, ինչը բազմաթիվ մարդկանց կյանքեր կարող է փրկել, քանի որ հազարավոր մարդիկ ողջ աշխարհում մահանում են պատվաստելի օրգանների բացակայության պատճառով:
Նշվում է, որ օրգանի ստեղծման այս մեթոդը դեռ բազմաթի նոր փորձարկումներ պետք է անցնի:










