Գիտնականները կոչ են անում ծնողներին հրաժարվելու ծխախոտից՝ հանուն երեխաների առողջության

20:52 • 10.06.12

Մանկական պասիվ ծխելու փաստերի 90%- ը կարելի վերագրել ծնողների՝ երեխաների մոտ ծխելու սովորությանը: Ամերիկյան ուրոլոգիական ասոցիացիայի գիտնականները հայտարարել են, որ պասիվ ծխելը երեխաների մոտ առաջացրել է բորբոքված միզապարկի ախտանիշներ, գրում է Science Daily-ն:
 

Գիտնականները եկել են նման եզրակացության` 4-17 տարեկան երեխաների ուսումնասիրության հիման վրա: Որքան հաճախ են երեխաները բախվել պասիվ ծխելու հետ, այնքան ծանր են եղել ախտանշանները (հատկապես 4-10 տարեկան երեխաների մոտ):
 

Գիտնականները կոչ են անում ծնողներին հրաժարվել ծխախոտից, եթե նրանք ուզում են պաշտպանել երեխաների առողջությունը:
 

Գիտնականները կոչ են անում ծնողներին հրաժարվելու ծխախոտից՝ հանուն երեխաների առողջության