Ապացուցվել է, որ քաղցկեղի դեմ վակցինան արդյունավետ է

19:13 • 10.06.12

Քաղցկեղի Մոֆֆիտ կենտրոնի աշխատակիցները կրծողների վրա հաջողությամբ փորձարկել են սինթետիկ վակցինան՝ արգանդի վզիկի քաղցկեղի դեմ, որը առաջանում է մարդու պապիլոմա վիրուսի հետևանքով: Այս մասին հայտնում է Medical Express-ը:
 

Գիտնականների խոսքով, տվյալ վիրուսը զարգացնում է արգանդի վզիկի քաղցկեղի դեպքերի 99%-ը՝ ամեն տարի խլելով շուրջ 250 000 մարդու կյանք:
 

Մարդու պապիլոմա վիրուսը կարող է առաջացնել նաև գլխի, վզի և սեռական օրգանների քաղցկեղ: Այսօր լայն տարածում ունեն պրոֆիլակտիկ վակցինաները, որոնք կանխում են վիրուսային վարակը, սակայն բուն քաղցկեղը չեն բուժում:
 

Այս խնդիրը հաջողվել է լուծել TriVax-HPV ծրագրի ստեղծման շնորհիվ: Ուռուցքների վրա վակցինայի փորձարկման արդյունքում պարզվել է, որ TriVax վակցինան, որը պարունակում էր E7 սպիտակուցի քիչ քանակի սինթետիկ պեպտիդ, թույլ է տալիս ձերբազատվել ուռուցքից 100% դեպքերում: Այժմ այս ամենը պետք է փորձարկել մարդկային օրգանիզմի վրա և տեսնել, թե արդյոք այն նույն արդյունավետությունն ունի, ինչ կրծողների դեպքում:
 

Ապացուցվել է, որ քաղցկեղի դեմ վակցինան արդյունավետ է