Ինտերնետի ստեղծման գաղափարն առաջացել է 1934թ.-ին (տեսանյութ)

15:21 • 10.06.12

Բելգիացի գիտնական Փոլ Օտլեն 1930-ականներին հեռուստացույցի և հեռախոսային կապի համատեղման առաջարկ է արել, որը միտված էր դառնալու տեղեկատվության տարածման գերարագ տարբերակ, գրում է Tech News Daily-ն:

 

Թեև ներկայումս անհնար է աշխարհը պատկերացնել առանց ինտերնետի, այնուամենայնիվ 1930-ական թվականներին այդ գաղափարն անհասանելի երազանք է ընկալվել: iPad-ի և նույնիսկ համակարգչի էկրանի ստեղծումից տասնամյակներ առաջ, տեղեկատվական գիտության հայր համարվող Օտլեն արդեն մշակել էր հեռուստացույցի և հեռախոսի համատեղման և դրա միջոցով տեղեկատվության տարածման ծրագիրը:

 

Գիտնականն իր մտքերն ամփոփել է Treaties on Documentation աշխատությունում, որտեղ մասնավորապես ասվում է. «Աշխատավայրում այլևս չեն լինի գրքերի և թղթերի կույտեր, դրանց կփոխարինեն հեռախոսն ու էկրանը: Հեռախոսի միջոցով տրված հարցի պատասխանը կհայտնվի էկրանին և վերջ կդնի գրքերում փնտրտուքներին»: Հեղինակն իր գյուտին նախնական «Հեռուստատեսային գիրք» անվանումն էր տվել:

 

Սակայն Օտլեի մտքերը 30 տարի անց միայն սկսեցին գործնականում օգտագործել: 1969 թ.-ին Կալիֆորնիայի Համալսարանի ուսանող Չարլի Քլիին հաջողվեց առաջին անգամ իր համակարգչից կարճ հաղորդագրություն ուղարկել կողքին դրված համակարգչին: Այդ պարզ հաղորդագրությունն էլ ճանապարհ հարթեց հետագայում ինտերնետի զարգացման համար:

 

Ինտերնետի ստեղծման գաղափարն առաջացել է 1934թ.-ին (տեսանյութ)