Մարդիկ նախընտրում են մահանալ իրենց ծննդյան օրը. հետազոտություն
Բրիտանացի, շվեյցարացի և կանադացի գիտնականների հետազոտության արդյունքում պարզվել է, որ մարդկանց մեծամասնությունը ցանկանում է մահանալ սեփական ծննդյան օրը, տեղեկացնում է «Թելեգրաֆ»-ը:
Ըստ գիտնականների` 60-ից բարձր մարդկանց մեծ մասը նախընտրում է տոնել իրենց ծննդյան տարեդարձը և մահանալ:
Գիտնականները որպես օրինակ հիշեցրել են Վիլյամ Շեքսպիրին, ով մահացել է ծննդյան օրը` 1616թ. ապրիլի 23-ին: Ծննդյան օրն է մահացել նաև հայտնի դերասնուհի Ինգրիդ Բերգմանը` 1982թ. օգոստոսի 29-ին:
Մեկ այլ հետազոտության համաձայն` ծննդյան օրը մահացածների 18.6%-ը մահացել են սրտի կաթվածից:
Ցյուրիխի Համալսարանի գիտնական Վլադետա Այդաչիչ Գրոսի խոսքերով` որքան մարդիկ տարեց են դառնում այնքան մեծ է հավանականությունը, որ կարող են մահանալ հենց ծննդյան օրը:










