Չինացինեը չհալչող պաղպաղակ են ստեղծել (տեսանյութ, լուսանկարներ)

18:22 • 11.06.12

Վերջերս չինական RocketNews24 թերթը մի ուշագրավ հոդված է հրապարակել, որտեղ իր ընթերցողներին տեղեկացրել է, որ ստեղծվել է աշխարհի առաջին չհալչող պաղպաղակը: Այս մասին գրում է «Օդիթի Սենթրալ»-ը:

 

«Բանան» կոչվող պաղպաղակը վաճառվում է Չինաստանի գրեթե բոլոր խանութներում: Կարճ ժամանակահատվածում այն բավական մեծ տարածում է գտել:

 

Մասնագետները նշել են, որ «կախարդական» հատկությամբ օժտված պաղպաղակի արտաքին շերտը ժելատինից է պատրաստված:

 

Ճապոնացի գիտնականներին անչափ հետաքրքրել է չինական պաղպաղակի առեղծվածը: Նրանք հատուկ հետազոտություն են իրականացրել: Պաղպաղակը մոտ 30 րոպե մնացել է կիզիչ արևի տակ, սակայն, ի զարմանս բոլորի` չի հալչել:

 

Գիտնականները ևս 3 ժամ «Բանան»-ը պահել են արևի տակ, սակայն կրկին այն չի հալչել: Այդուհանդերձ 24 ժամ անց այն դեղնավուն ապուրի է վերածվել:

 

Գիտնականների պնդմամբ` չինական պաղպաղակն անվնաս է և իրականում միայն ժելատինե հաստ շերտի շնորհիվ է, որ չի հալչում:

Չինացինեը չհալչող պաղպաղակ են ստեղծել (տեսանյութ, լուսանկարներ)